▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի համար ճակատագրական հարցի վերաբերյալ որոշումները կայացվել են՝ առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու. Զախարովա

Իշխանությունները Հայաստանի համար ամենակարևոր որոշումներն են կայացնում՝ չհիմնվելով հասարակական կարծիքի վրա, Sputnik ռադիոյի իր հեղինակային հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առանց հենվելու հասարակական կարծիքի վրա՝ կայացվում են որոշումներ, որոնք ոչ միայն այսօր, այլև ազգի պատմության համատեքստում ունեն համազգային նշանակություն, ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ընտրությունների գնալիս։

Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, խորհուրդ չենք տալիս, չենք ասում, որ դա պետք է արվեր կամ չպետք է արվեր, սա ուղղակի փաստի արձանագրում է։ Հայաստանի համար ճակատագրական հարցի վերաբերյալ որոշումները կայացվել են՝ առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ինչ-որ տեղ դրսում կայացվել են Բրյուսելի ու Փարիզի հովանու ներքո, մի քանի ամիս չեն բարձրաձայնվել, ըստ երևույթին տեղեկատվական տեխնոլոգիաներ են պատրաստվել և հետո դրանք ներկայացվում էին՝ որպես անխուսափելի մի բան։ Սա այն դիրքորոշումն է, որից Երևանը բանակցությունների մեջ է մտել Արևմուտքի հովանու ներքո, սա պետք է հասկանալ»,- ասել է Զախարովան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее