▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը քրեական հանցագործություն է. Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԺԱՄԱՆԱԿՆ Է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումն ազգային անվտանգության հրամայական է և չի կարող քննարկման առարկա լինել։

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը քրեական հանցագործություն է։

Ուստի ժամանակն է համազգային պարսավանքի ենթարկելու բոլոր այն պաշտոնյաներին, գործիչներին և հանրային այլ դեմքերին, ովքեր իրենց խոսքում առանձնացնում են Արցախը և, մասնավորապես՝ օգտագործում են «անկախ Արցախ», «Արցախի ինքնորոշում», «Արցախի քաղաքացի», «Արցախի Հանրապետություն», «երկու պետություն, «հայկական կողմեր» արտահայտությունները։

Կոչ եմ անում հրապարակավ ի ցույց դնել, պարսավել և մերժել նրանց»:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее