Անդորրայում ավարտվեց բասկետբոլի մինև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակաբար հաղթահարելով բոլոր փուլերը հասել էր եզրափակիչ:
Այս փուլում, մեր ընտրանին իր ուժերը չափեց Իսլանդիայի հավաքականի հետ, որտեղ, ցավոք 39:76 հաշվով պարտություն կրեց և Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը:
Նշենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանը ընդգրկվել է Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների ցանկում և ՖԻԲԱ-ի կողմից ստացել հատուկ մրցանակ: