Այսօր Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը:
Հանդիպմանը Սերբիան հանդես է գալու առանց հանդիսականների աջակցության, քանի որ ՈւԵՖԱ-ն այս ընտրանու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նախորդ տարի Ալբանիայի հետ կայացած մրցավեճից հետո:
Հայաստանի հավաքականը կադրային խնդիրներով է մոտեցել հանդիպմանը, այս անգամ վնասվածք ունեն Արթուր Սարկիսովը և Էդգար Մանուչարյանը: Նաև հարցականի տակ է Գևորգ Ղազարյանի մասնակցությունը, քանի որ նա «Մարտիտմուի» կազմում ունեցած վերջին ելույթից հետո վերականգնվելու բավականին քիչ ժամանակ է ունեցել:
Ցանկանում եմ մեր հավաքականին հաղթանակ, իսկ դարպասապահին դարպասապահին վայել խաղ: