ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն:
Տանտերերի կազմում գոլը 17-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը:
Էրիկսենը 72-րդ րոպեին կարող էր նաև դուբլ ձևակերպել, սակայն Արսեն Բեգլարյանը, ով լավագույն էր մեր հավաքականի կազմում, հետ մղեց նրա իրացրած 11 մետրանոցը:
Այսպիսով Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը:
Այս խմբում կայացած Ղազաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: