ԱԱ-2018-ի որակավորման E խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լեհաստանի ընտրանուն: Այս խաղի մեծ մասը նույնպես մեր թիմն անցկացրեց 10 հոգով` 31-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը, Գաել Անդոնյանը հեռացվեց խաղադաշտից:
48-րդ րոպեին Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: 2 րոպե անց Մարկոսը տուգանային հարվածից կարողացավ գնդակն ուղարկել լեհերի դարպասը:
Հիմնական ժամանակին ավելացրած ժամանակում Արաս Օզբիլիզը կարող էր գրավել Լեհաստանի հավաքականի դարպասը, սակայն շեղ հարվածեց և գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ լեհերը վաստակեցին տուգանային հարվածի իրավունք և Լևանդովսկին հաղթանակ պարգևեց իր թիմին: