Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:
Հանդիպումները կկայանան 2025 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
***
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները.
«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է։ Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը։
Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»։
***
ԱԱ-2026-ի Եվրոպայի որակավորման վիճակահանության արդյունքները․
A խումբ
Հաղթող՝ Գերմանիա/Իտալիա, Սլովակիա, Հյուսիսային Իռալնդիա, Լյուքսեմբուրգ
B խումբ
Շվեյցարիա, Շվեդիա, Սլովենիա, Կոսովո
C խումբ
Պարտվող՝ Պորտուգալիա/Դանիա. Հունաստան, Շոտլանդիա, Բելառուս
D խումբ
Հաղթող՝ Ֆրանսիա/Խորվաթիա, Ուկրաինա, Իսլանդիա, Ադրբեջան
E Խումբ
Հաղթող՝ Իսպանիա/Նիդերլանդներ, Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա
F խումբ
Հաղթող՝ Պորտուգալիա/Դանիա, Հունգարիա, Իռլանդիա, Հայաստան
G խումբ
Պարտվող՝ Իսպանիա/Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆինլանդիա, Լիտվա, Մալթա
H խումբ
Ավստրիա, Ռումինիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Սան-Մարինո
I խումբ
Պարտվող՝ Գերմանիա/Իտալիա, Նորվեգիա, Իսրայել, Էստոնիա, Մոլդովա
J խումբ
Բելգիա, Ուելս, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Անդորրա
K խումբ
Անգլիա, Սերբիա, Ալբանիա, Լատվիա, Լիխտեյնշտեյն
L խումբ
Պարտվող՝ Ֆրանսիա/Խորվաթիա, Չեխիա, Չեռնորգորիա, Ֆարերյան կղզիներ, Ջիբլարթար