▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Վրաստանի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Ազգերի լիգայի վիճակահանությունը։

Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Վրաստանի թիմը։

C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում կհանդիպի B լիգայի իր խմբում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։

2025 թվականի մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Վրաստանի հավաքականին, իսկ պատասխան հանդիպումը մրցակցի խաղադաշտում տեղի կունենա մարտի 23-ին։  

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее