▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կառավարությունում նախարարությունների թիվը կկրճատվի. Փաշինյան

Հայաստանի կառավարությունում նախարարությունների թիվը կկրճատվի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ պետական կառավարման այժմյան համակարգն անարդյունավետ եւ դանդաղկոտ է։

«Տարրական հարցերի լուծման համար բազմաթիվ գործողություններ են պահանջվում։ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ստանալու դեպքում երկրում շոշափելիորեն կկրճատվի նախարարությունների թիվը»,- ասել է Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ, նա նշել է, որ թեև նախարարությունների թիվը զգալիորեն շատ է, այս հարցը պետք է համակարգված լուծվի, որպեսզի նոր խնդիրներ չառաջանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее