Քիչ առաջ Լյուքսեմբուրգի Էշ-սյուր-Ալզետ քաղաքի «Լա Ֆրոնտիեր» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը: 83-րդ րոպեին միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Միլոշ Տոդորովիչը:
Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
1, Արման Մելիքսեթյան 2, Սերոբ Գրիգորյան 3 Գևորգ Խուլոյան 4 Արամ Շահնազարյան 6 Արմեն Մանուչարյան 9 Ռազմիկ Հակոբյան 11 Նաիրի Մինասյան 13 Համլետ Ասոյան (8. Գոռ Աղբալյան, 72) 16 Օրբելի Համբարձումյան (14 Գրիգոր Աղեկյան, 58) 18 Ալիկ Առաքելյան 23 Արտյոմ Սիմոնյան (ա) (7 Պետրոս Ավետիսյան, 78)
Գլխավոր մարզիչ` Կարեն Բարսեղյան