▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ու Ադրբեջանի բասկետբոլի թիմերը կլինեն նույն խմբում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է Եվրոպայի 2023թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում:

Կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее