▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ռազմական մասնակցության գինը Նախիջևանն է լինելու

«Ռուսաստանն անընդհատ փորձում է հակադրվել՝ հաստատելով իր ինքնությունը, իսկ այդպես փոքր երեխաների մոտ է լինում: Օրինակ՝ անիմաստ և անհեռանկարային է Արևմուտքին հակադրվելը: Այս կերպ Ռուսաստանը փորձում է մնալ որպես առանձին բևեռ: Հարց է՝ կկարողանա՞, թե՝ ոչ, քանի որ լուրջ խնդիր ունի.դա ոչ միայն իսլամական աշխարհն է, այլ Չինաստանը: Այսօր Հեռավոր Արևելքից տեղի է ունենում ռուս բնակչության արտահոսք դեպի Եվրոպա, փոխարենը «սողացող չինացում» է տեղի ունենում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով՝ բարդ է նաև Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը.

«Եթե հարցը հասնի նաև ռազմական բախմանը, Հայաստանը դրանից խուսափել չի կարող, լինելու է առաջնագծում, իսկ արյան գինը հողն է, այն է՝ Նախիջևանը, հատկապես երկաթգծի առումով, քանի որ, եթե այն չենք բացում, մնում ենք շրջափակված, երբ շահագործվի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկաթգիծը»,-նկատեց  Արա Պապյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее