▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի սահմանը թուրք պատանին դիտավորյալ է հատել, հետաքրքրությունից դրդված

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած, Հայաստանում կալանավորված, իսկ այնուհետև ազատ արձակված Թուրքիայի Կարս նահանգի Աքայայա շրջանի Քյուչյուքդուրդուրան գյուղի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենը, հարցազրույց է տվել թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը, հայտնում է Ermenihaber-ը:

 

 

 

 

Հարցազրույցի ընթացքում Օզմենը նորից այցելել է այն վայրը, որտեղից հատել էր հայ-թուրքական սահմանը։ Կիսվելով իր հիշողություններով՝ նա ասել է, որ հետաքրքրությունից դրդված է անցել սահմանը և շեշտել, որ զղջացել է իր արարքի համար: 

«Այդ ամենը իմ հետաքրքրասիրության պատճառով եղավ։ Իհարկե սրանից հետո նման բան չի լինելու։ Ես զղջացել եմ։ Այլևս երբեք այն կողմ չեմ անցնի»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:

Կարդացեք նաև՝ 

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում են ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Հայաստանի դատավորն ասաց՝ որդուս արդարացրել են.հայ-թուրքական սահմանը հատած թուրք դեռահասի հայրը գալիս է նրա հետևից

«Երևանը հիասքանչ է».թուրք սահմանախախտ տղան զբոսնել է մայրաքաղաքով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее