▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից արտագաղթի տեմպի նվազում է դիտվում

Վիճակագրական ազգային ծառայության հրապարակած  տվյալներիի  համաձայն՝ Հայաստանից ու դեպի Հայաստան միգրացիոն հոսքերի համադրման արդյունքում բացասական սալդոն 2013-ին կազմել է 31 188, մինչդեռ 2012-ին այս ցուցանիշը եղել է 42 811:

Ներկայացված տվյալներից երևում է, որ թեև սահմանահատումների ծավալները մոտ 12.6%-ով աճել են, սակայն արտագաղթի տեմպը մոտ 27%-ով նվազել է:

Ըստ Վիճակագրական ազգային ծառայության հրապարակված տվյալների՝ 2013 թվականին գրանցվել է դեպի Հայաստան 2 476 350 սահմանահատում, ինչը 2012-ի նույն ցուցանիշը գերազանցում է 284 455-ով կամ 13.0%-ով:

Իսկ Հայաստանից ելքերի քանակը եղել է 2 507 538, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է 272 832-ով կամ 12.2%-ով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее