▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Նալբանդյան

«Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը որպես Մինսկի խմբի համանախագահ, շատ ջանքեր է գործադրում, նաեւ  Հայաստանի հետ փոխհամագործակցությամբ, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար»,- «ՌԻԱ Նովոստիի»  փոխանցմամբ  հայտարարել  է  ՀՀ  ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։

«Հայաստանը չէ, որ սպառնում պատերազմ սկսել, Հայաստանը  չէ, որ պարծենում իր ռազմական բյուջեի թվերով եւ գնած զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայամանգրի նորմերը։ Թե ինչի է դա հանգեցնում, մենք տեսանք այս տարվա ապրիլին։ Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և' նոր սրացումներ, և՛ նոր պատերազմ թույլ չտալու համար», -նշել է Նալբանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее