▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանին ներկայացվել են պահանջներ Սյունիքի և Գեղարքունիքի նկատմամբ»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի փաստացի խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը հեգնանքով ասում է, որ իրենք Հայաստանին ներկայացրել են ոչ միայն «չորս գյուղերի», այլև պահանջներ են ներկայացրել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի նկատմամբ։

Ըստ Զուլֆուգարովի, Փաշինյանը փորձում է թեման շեղել, բայց դա իրեն չի հաջողվի: «Բոլշևիկների ժամանակ անարդար բան է տեղի ունեցել... Գյոյչայի կեսը Ադրբեջանինն է»,- նշում է Զուլֆուգարովը: Նա նաև խոստովանում է, որ երկարաժամկետ առումով Բաքուն պետք է վերահսկողություն սահմանի խմելու ջրի պաշարների հանդեպ: Նա նաև արձանագրում է, որ Բաքուն խորհրդային շրջանի որևէ քարտեզ չի ընդունում, կամ ամեն հարցի հետ կապված կարելի է տարբեր քարտեզներ քննարկել:

Իմ կողմից նշեմ, որ Ադրբեջանն իրապես լուրջ խնդիրներ ունի խմելու ջրի պաշարների հարցում, որոնք էլ փորձելու է մեր հաշվին լուծել: Սա հերթական ապացույցն է, որ չկա բանակցային տրամաբանություն, Ադրբեջանը ոչնչի համաձայն չէ, որևէ քարտեզ որպես հիմք չի ընդունում, ուստի միակողմանի հերթական զիջումը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ ավելի խոցելի է դարձնելու Հայաստանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее