▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ահավոր ծանր պարտքի տակ է

«2015 թվականը նման էր մնացած բոլոր տարիներին: Ամենագլխավորն այն է, որ իշխանությունը չի փոխում իր գաղափարախոսությունը, քաղաքական գիծը, ինչի պատճառով մեր բոլոր հիմնահարցերն ավելանում են: Կառավարությունը չի կարողանում աշխատել այնպես, որ իր եկամուտներն ապահովի, ինչը նշանակում է, որ անընդհատ պարտք է վերցնում: Մենք ահավոր ծանր պարտքի տակ ենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Իսկ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն նա համարեց  արկածախնդիր որոշում՝ ասելով.

«Եթե դուք չունեք ժողովրդի վստահությունը, ո՞նց եք գնում այդ քայլին: Այս 25 տարվա մեջ չէի տեսել նաև  ընտրությունների ժամանակ փողոցում գումար  բաժանելը: Այն ժամանակ գոնե  նախքան ընտրություններն էին արվում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее