▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ապաստան է տրամադրել ռուսաստանցի քաղաքական գործչի, ով ենթարկվում էր քաղաքական հետապնդման

 

Ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանը փախստական կարգավիճակ է տրամադրել իրեն՝ որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների է ենթարկվում։ 

Ռուսաստանցի գործիչն այս քայլի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին։

Համաձայն Շիշկինի  ֆեյսբուքյան էջում առկա տեղեկատվության՝ նա դեռեւս այս տարվա փետրվարին է դիմել Հայաստանի իշխանություններին ապաստան ստանալու համար: Նա բազմաթիվ հակակառավարական ցույցերի է մասնակցել ոչ միայն ՌԴ-ում, այլեւ Թուրքիայում, Մոլդովայում ու Հայաստանում, այդ ժամանակ համացանցում հրապարակել էր ՀՀ-ում ապաստան հայցողի վկայականը:

Համաձայն փաստաթղթի՝ նրա բնակության վայրը Գյումրին է, սակայն ֆեյսբուքում Շիշկինի էջում որպես բնակության վայր նշվում է Երևանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее