Հայաստանի կառավարության ղեկավարի և անդամների որոշ մեկնաբանություններ առաջիկայում ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ զարմացնում են։ Լսեք մինչև 2013-ի սեպտեմբերի երեքը եվրաինտեգրվում էիք, հայտարարում, որ ՄՄ մտնելն անհնարին է։ Հետո հանկարծ 180 աստիճան շրջադարձ կատարեցիք։ Պարզվեց, որ առանց ՄՄ չեք պատկերացնում ՀՀ ապագան։ Ապա սկսեցիք աշխատել ՄՄ փաստաթղթերի վրա։ Ստիպված եք մերթ ընդ մերթ հաղորդակցվել և ինչ-որ փաստեր ներկայացնել ՄՄ-ին անդամակցելու հետ կապված։ Չգիտեմ թե ինչ է պատահել, հիմա էլ վարչապետն ու նախարարները մի այսպիսի մոտեցում են որդեգրել. հա դե վատ բան է ՄՄ-ին միանալը, բայց ի՞նչ անենք։ Ընտրում ենք վատի ու վատագույնի միջև։ Այ քեզ բան։ Է ոչ մի բան էլ մի ընտրեք։ Կամ էլ հիմա էլ ռուսներին ե՞ք գցում։ Էկոնոմիկայի նախարարը վարչապետի հանձնարարությամբ պատասխանելով լրագրողներին ասում է. դե 1.5%-ով գնաճ կավելանա էլի։ Վատ է, բայց ադքան էլ չէ։ Մ՞իթե սա պատասխան է։ Լսեք էկոնոմիկան 400 մասնագիտություն ունի։ Մ՞իթե տնտեսական կապերով մի հատ մակրոտնտեսագետ չգտաք, մի հատ էլ տեղակալ, որպեսզի լրջորեն այդ անդամակցելով զբաղվեին և նման անընդունելի գնահատականներ չտային։ Ես չեմ ընտրել ՄՄ-ն, դուք եք ընտրել։ Բայց մի՞թե դրանից հետո որպեսզի տնտեսական իրավիճակի թեկուզև կես տոկոսի վատացում չլիներ չարժեր մի հատ հատուկ նախարարի (առանց պորտֆելի) հաստիք բացել։ Ընդ որում լիարժեք մասնագետի։ Հիմա վերադառնամ էկոնոմիկայի նախարարի ասածին։ Նախ, 1.5% գնաճը մաքսատուրքի տեսքով գալիս է բյուջե։ Է վերադարձրեք սուբսիդիայի ձևովայդ նույն գումարները սպառողներին։ Դա ինչ ասելու բան է։ Հետո, մի՞թե կառավարության ղեկավարի ու էկոնոմիկայի նախարարի դերը այս պարզ մտքերն արտահայտելն է, մաքսատուրքերի բարձրացման գոտւմ գտնվող ապրանքատեսակների անվանացանկը ճշտելը։ Եղբայր, ձեր գործը բիզնեսը նոր միջավայրում աշխատելուն նախապատրաստելն է, ՄՄ սահմաններում ինտեգրացիոն պրոցեսներին ծանոթացնելը։ Մ՞իթե մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող մարդկանց մի քանի հոգիանոց խումբն ի վիճակի է ճանապարհային քարտեզ մշակել, ուր ոչ մի ակնարկ չկա առ այն, թե բիզնես հանրությունն ինչ ակնկալիք ունի ՄՄ-ից։ Դրա համար էլ մեզ գովում են. թե տեսեք շատ արագ են ինտեգրվում։ Է բա ի՞նչ կլինի։ Չ՞է որ պարզապես copy-paste ենք անում ռուսական օրենքները։ ԱԳ փոխնախարարն էլ ասում է, թե ոչ թե լավ ենք աշխատում, այլ հիանալի։ Գոնե սրան էկրաններով ցույց մի տվեք։ Ամեն անգամ սրա ելույթից ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը մի կես տարով պակասում է։ Արագ պետք չէ ինտեգրվել։ Արդյունավետ է պետք, որ անկում չունենանք։ Առանց այդ էլ տնտեսությունը լճացած է։ Նոր անկումներ չեն կարող լինել։ Հայաստանն ենք կորցնում։
Հայաստանն ենք կորցնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet