▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում բենզինը շեշտակի թանկանում է

Այսօր առավոտյան Հայաստանի լցակայաններում բենզինի և դիզվառելիքի գինը կրկին շեշտակի թանկացել է։ Գնաճը կազմել է 20 դրամ ռեգուլյար և պրեմիում տեսակների համար, և այս պահին մեկ լիտր ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 440, պրեմիումը՝ 470 դրամ։

Համապատասխանաբար թանկացել է նաև դիզվառելիքի գինը։

Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ էր գրանցվել էր բենզինի արժեքի 20 դրամ թանկացում, իսկ վերջին երկու ամիսներին ընդհանուր առմամբ բենզինի և դիզվառելիքի գինն աճել է 90 դրամով։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее