ArmFootball.com-ը գրում է. Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հարցազրույց է տվել ղազախական prosportkz.kz կայքին, որտեղ խոսել Հայաստանի հավաքականի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի մի մասը:
- Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում սկանդալ ծագեց, ֆեդերացիայի նախագահը Ձեզ, Մովսիսյանին և Կասպարովին հեռացրեց հավաքականից: Դուք նույնպես անդրադարձաք այդ հարցին: Ըստ ձեզ, ո՞վ է ստեղծված իրավիճակում ճիշտ, ով սխալ:
- Հայաստանում բոլորը գիտեն, որն է ճիշտը, որը՝ սխալը: Իհարկե, ցավալի է ինձ համար, որովհետև 11 տարի խաղացել եմ հավաքականի կազմում, միշտ ներդրել եմ ուժերս 100 տոկոսից ավելի, երկրպագուները տեղյակ են, որ ես խաղացել եմ նույնիսկ սրսկումներով: Հավաքականը դա յուրահատուկ մի բան է, դու խաղում ես հանուն հայրենիքի, դրա համար էլ, ցավալի է: Բայց ես ունեմ կյանքի սկզբունքներ և մտադիր չեմ թույլ տալ, որ իմ մասին նման բաներ խոսեն, այդ պատճառով էլ նման որոշում կայացրի:
- Ղազախստանում աշխատում էր Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ինչ ես կարծում, ինչու չստացվեց նրա աշխատանքը «Տոբոլում»:
- Ես չէի ասի` ստացվեց կամ չստացվեց: «Տոբոլը» վերջին տարիներին, ամեն դեպքում, միջին կարգի թիմ է: Կարելի է ասել, Վարդանի ժամանակ նորմալ էր, նրանք մնացին գրեթե նույն դիրքում, չզիջեցին դիրքերը: «Տոբոլը» մեծ անուն ունեցող թիմ է, բայց հիմա այդ շատերին է զիջում առաջնությունում: Կոնկրետ պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, ես չեմ խաղացել «Տոբոլում», բայց ինչը կարող եմ հստակ ասել, դա այն է, որ Մինասյանը լավ անձնավորություն է և լավ մասնագետ:
- Հայաստանի հավաքականը մի քանի տարի առաջ լուրջ պայքար էր մղում խոշոր առաջնությունների եզրափակիչ փուլ դուրս գալու համար, բայց հիմա կրկին նահանջել է: Ինչու՞:
- Ինչպես արդեն նշել եմ, ֆուտբոլում մանրունքներ չկան, բայց կա մի գործոն, որն, իմ կարծիքով, նշանակալի ազդեցություն ունեցավ: Եվրո-2012-ի ընտրական փուլի ավարտից հետո, ուժեղ հավաքականների վերաբերմունքը մեր ընտրանու հանդեպ փոխվեց: Դրանից առաջ Հայաստանը նրանց համար անհայտ հավաքական էր, նրանց մեզ չէին ճանաչում: Իսկ երբ մենք լավ ելույթներ ունեցանք, սկսեցին մեզ ուսումնասիրել: Այլևս այդպես բաց ֆուտբոլ չէին խաղում մեզ հետ, մի խոսքով, սկսեցին զգուշանալ:
- Արդյո՞ք Մխիթարյանը փոխվել է վերջին տարիների ընթացքում: Նրա կարգավիճակը եվրոպական ֆուտբոլում գնալով փոխվում է:
- Մարդկային առումով ոչ մի կերպ, միայն որպես ֆուտբոլիստ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում