▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում չի կարող լինել որևէ այդպիսի դրսևորում. վարչապետը՝ Ավինյանին տրված 35 հազար դոլարի մասին

 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու մասին «Հետքի»-ի հրապարակմանը, նշել է.

 

 

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ նաև բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթս» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Հրապարակումից հետո Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее