Տեղեկացրել էինք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը եւ 3 երեխաներ, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:
aravot.am-ում այս առիթով հաղորդագրություն կա. կայքի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Հայաստան ժամանած եւ մեր երկրից քաղաքական ապաստան խնդրած մարդը ներկայացել է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եղբոր թիկնապահ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն այս առիթով հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ-ում ապաստան հայցած ադրբեջանցիները պատմել են, որ իրենց երկրում ճնշումների են ենթարկվել: