▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով:

 

Այս մասին Թորոսյանն ասել է հունիսի 24-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի մասին:

«Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասել է Թորոսյանը:   

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 21,006 է, մահվան դեպքերինը՝ 498։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее