▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքել է երկու ռուս սահմանապահների մահվան մասին տեղեկատվությունը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքել է երկու ռուս սահմանապահների մահվան մասին տեղեկատվությունը:

«Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների խնդրանքը մեկնաբանել զուգահեռ մի քանի աղբյուրներում հրապարակված երկու ռուս սահմանապահների մահվան մասին «տեղեկությունները»՝ հաղորդում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշորեն եւ հավասարակշռված կերպով վերաբերվել այդպիսի տեղեկատվության տարածմանը»,-նշված է դեսպանատան ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее