Հայաստանում ստեդծվում է Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե. «կեցցե» մեր ազատատենչ քաղաքացիները
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե ստեղծելու մասին հռչակագիրը: Այդ Կոմիտեի խնդիրները ըստ գրառման լինելու են` «Մայդանին ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն, մեր հասարակության և արտերկրում ապրող հայերի շրջանում, տարածել ճշմարիտ և հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչը, հատկապես կարևոր է կեղծիքի և այլատյացության վրա հիմնված ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող լայնածավալ քարոզչության պայմաններում:
Ինձ պարզապես չաձազանց հետաքրքիր է թե, որտեղից այդքան վստահություն, որը ռուսները տարածում են ապատեղեկատվություն աշխարհում, որի պատճառով այս կոմիտեն «ստիպված է տարածել ճշմարիտ և հավաստի տեղեկատվություն» Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Հետաքրքիր է նաև պարզել, թե այդ ինչ աղբյուրներով են պատրաստվում իրականացնել իրենց առջև ստանձնած այս բարոյական պարտավորվածությունը: Եթե պետք է հիմնվեն Արևմտյան մամուլի վրա, ապա ինձ համար առավել քան անհասկանալի, թե ինչու պետք է վստահել հենց արևմտյանին այլ ոչ թե ասենք ռուսական կամ էլ հենց ուկրաինական մամուլին:
Գիտեք ինչ ինձ մեկ այլ բան էլ է հետաքրքրում: Քանի հեղափոխություններ և քաղաքաղիական պատերազմներ պետք է դեո լինեն, որպեսզի, թե´ մեր, թե´ աշխարհի տարբեր երկրների այսպես կոչված լիբերալ-արևմտյան մասսան հասկանա, որ իրենք ընդամենը գործիք են այդ ամբողջ գործընթացներում, և որ իրենք ընդամենը նպաստում են իրենց երկիրը տասնյակ տարիներով ետ գցելուն և որ արդյունքում տուժում է տեղացի ժողովուրդը` զգալով այդ ամենի հետևաքները իր սեփական մաշկի վրա: Կարծում եմ սա մի բան է, որ այս հատվածը երբեք էլ չի հասկանա, բայց ոչ թե այն պատճառով որ չեն սիրում իրենց երկիրը, կամ էլ վատն են, այլ այն պատճառով, որ չունեն ընդհանուր հասկացողություն տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հայաստանում ստեդծվում է Մայդանի հետ համերաշխության կոմիտե
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet