▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում վախենում են Ռուսաստանի ու Թուրքիայի թե՛ լավ, թե՛ վատ հարաբերություններից

«Ադրբեջանում և՛ հասարակական, և՛ քաղաքական մակարդակներում համակրանքը Թուրքիայի կողմն է, սակայն Ադրբեջանը երբեք չի մոռանում ռուսական գործոնի մասին: Չեմ կարծում, որ Ադրբեջանում կցանկանան որևէ ձևով պրոթուրքական ուղղվածություն ցույց տալ, որովհետև Թուրքիան, այո, բարեկամ է, բայց մի քիչ ավելի հեռու է, քան Ռուսաստանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան լարվածության սրման մասին՝ քաղաքագետը նշեց, որ կարծում է՝ Ադրբեջանը չի կորցնի իրատեսության վերջին եզրերը. «Ռուսաստանը դա, բնականաբար, կընկալի Թուրքիայի կողմից որպես երկրորդ ճակատ բացելու վտանգ: Սա Բաքվի համար չափազանց վտանգավոր խաղ կլինի, չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը կգնա դրան»:

Հարցին, թե ռուս-թուրքական լարված հարաբերությունների դեպքում ի՞նչ քայլերի պետք է դիմի Հայաստանը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Տարօրինակն այն է, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան լավ հարաբերություններ ունեին, ՀՀ-ում վախենում էին, հիմա երբ հարաբերությունները վատ են՝ էլի վախենում են: Հայաստանը պետք է փորձի աշխատել և՛ արևմտյան իր գործընկերների, և՛ Ռուսաստանի հետ, պետք է փորձի կանխել Թուրքիայի ռազմաքաղաքական գործունեությունը Հարավային Կովկասում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее