▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան ԶԼՄ-ները շարունակում են ոչ ազատ մնալ. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ԶԼՄ-ների ազատության մակարդակի վերաբերյալ հերթական տարեկան զեկույցը, փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Զեկույցում երկրները դասակարգվել են` ըստ հետևյալ սկզբունքների.

Ազատ

Մասնակի ազատ

Ոչ ազատ

 Զեկույցում  տեղ գտած  197 երկրներից 63-ը ճանաչվել է ազատ, նախորդ տարվա 66-ի համեմատ, 70-ը`  մասնակի ազատ, 64-ը` ոչ ազատ:

Նշվում է, որ այս տարի իրենց դիրքերը բարելավել են Հայաստանը, Աֆղանստանը, Վրաստանը: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ երկրների շարքում` զբաղեցնելով 134-րդ տեղում է ` 61 միավորով  (իսկ նախորդ տարի 65 միավորով էր): 

Ըստ հեղինակների` Հայաստանի աճը պայմանավորված է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իրադարձությունների «ավելի ազատ և հավասարակշռված լուսաբանմամբ» մամուլի կողմից:

Իսկ Էկվադորն ու Պարագվայը, որոնք նախորդ տարվա զեկույցի համաձայն մասնակի ազատ ԶԼՄ-ներ ունեցողների շարքում էին, այս տարի դասվել են` ոչ ազատների շարքում:

Ըստ զեկույցի` ամենաազատ զլմ-ներ ունեցող երկրներն են Նորվեգիան, Շվեդիան: Իսկ ԱՄՆ-ն 23-րդ տեղում է` ազատ ԶԼՄ-ների շարքում:

Մեր հարևան երկրներից  Ադրբեջանը 177-րդում է,   Իրանը` 191-րդում է, իսկ Ռուսաստանը` 176-րդ տեղում. այս երեք երկրներն էլ դասվել են ոչ ազատների շարքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее