▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի հանդեպ հալածանքները հասել են Սամվել Կարապետյանի օբյեկտներում աշխատողներին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանից վերադարձած մեր հայրենակիցներից մեկը հայտնել է, որ այդ երկրում հայերի նկատմամբ համատարած հալածանք է սկսվել՝ նույնիսկ ՌԴ հայ քաղաքացիների դեմ: Նա չի ցանկացել ներկայանալ, քանի որ հետ գնալու մտադրություն ուներ եւ աշխատում էր ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի մոտ:

Նա պատմել է, որ իր գալուց մի քանի օր առաջ Կարապետյանների՝ Կալուգայում գտնվող օբյեկտներից մոտ 70 հոգու »լցրել» են 2 ավտոբուսներ եւ արտաքսել, ընդ որում՝ նրանց մեծ մասն ապրելու կամ աշխատելու ժամանակավոր իրավունք է ունեցել:

Այսինքն ՌԴ իշխանությունները չեն խնայում նույնիսկ հայ այնպիսի հայտնի եւ խոշոր գործարարների, ինչպիսին Ս. Կարապետյանն է եւ նրա օբյեկտներից էլ են հայերին արտաքսում:

Ի դեպ, արտաքսվողները կամ ՌԴ այդ շրջաններում աշխատող մեր հայրենակիցները գիտեն, որ հատկապես հայերի նկատմամբ այդ անհանդուրժող վերաբերմունքի հիմքում ընկած է քաղաքական եւ ոչ թե այլ խնդիր:

Ասենք, որ այս հալածանքների կամ անհանդուրժողականության հետ միասին՝ ՌԴ-ն ծրագրում է մեր երկրում վերսկսել ժամանակավորապես կասեցված «Հայրենակիցներ» ծրագիրը, որպեսզի մեր քաղաքացիների հաշվին բնակեցնի իր հեռավոր, քիչ բնակեցված շրջանները:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժամանակ» թերթի այսօրվա համարում   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее