▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանի առաջնորդած ուժը՝ Վարդան Ղուկասյանի ու Անդրանիկ Թևանյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Թարմացված․ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:
«Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրամաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն և իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենաշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երևանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել»,- հավելում է լրատվամիջոցը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի նորընտիր ավագանիում հնարավոր կոալիցիաներին։ 

«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ`իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։

Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց, որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։

ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը հայտնել է իր պատրաստակամությունը «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթացի» հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ։

Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հայկ Մարությանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее