▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանն՝ Արամի 23-ի խնդրի ու օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման որոշման մասին

 

Հայկ Մարությանն, ինչպես և խոստացել էր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Արամի 23-ի խնդրին. «Մենք մեր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք, որ այն ամրացվի»։

 

 

Քաղաքապետի խոսքով, «Հին Երևան» նախագիծն իրականացնողներին շինթույլտվություն տվել են նախկին իշխանությունները և իրենց օրոք այդպիսի բան երբեք չէր լինի. «Մենք չենք կարող առանց սեփականատերի հետ համաձայնության որևէ գործողություն անել»։

 

 

Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվել են նաև օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման որոշման մասին. «Մեր և այնտեղ բիզնես անող ընկերությունների հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով և որևէ կետ չի խախտվի»։ Ըստ նրա՝ սրճարանների սեփականատերերին տրված 30 օրյա ժամկետն արդեն ավարտված է և հիմա փաստաթղթային փուլում է գործը։

Կարդացեք նաև՝ Դե սկզբից ասեիք, որ գովելու եք....Հայկ Մարության

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее