▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական գելխեղդ գամփռները` «դրախտավայրում»

Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ: 

«Շիրակ կենտրոնի»ի ներկայացուցիչները այցելության ժամանակ, տեսել և համոզվել են, որ Արագածի լանջերերին շնաբույծ Էդիկ Կյուրեղյանի հայկական գելխեղդ գամփռներն ու կովկասյան հովվաշներն իրենց զգում են ինչպես դրախտավայրում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում շիրակցի շնաբույծներ Էդիկ Կյուրեղյանը և Արմեն Սիմոնյանը պատմում են գամփռ շնատեսակների առավելությունների, դրանց բազմացման անհրաժեշտության և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության մասին:

Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ: 

Այսօր մենք մեր այցելության ժամանակ տեսանք և համոզվեցինք, որ Արագածի լանջերերին շնաբույծ Էդիկ Կյուրեղյանի հայկական գելխեղդ գամփռներն ու կովկասյան հովվաշներն իրենց զգում են ինչպես դրախտավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее