▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկակա՛ն Հայաստանն ունի՛ դաշնակիցներ․ Իրանցի քաղաքագետի ուշագրավ գրառումը

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ 

Հայկակա՛ն Հայաստանն  ունի՛  դաշնակիցներ․ Իրանցի քաղաքագետի  ուշագրավ գրառումը

Իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանը, որ դեկտեմբերին մասնակցել է մեր ՀՆ համակազմակերպած գորիսյան «Որոտան» ֆորումին, խոսել պանթուրքիզմի դեմ պայքարում Հայաստանի կարևորության մասին, այնուհետև Իրանի պետական լրատվահաղորդման ժամանակ հնչեցրել «Արցախ» բառը և քննադատել ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հայաստանավնաս քաղաքականությունը, երեկ շատ ուշագրավ բան է գրել Թվիթերում․ «Նադիր շահի օրոք հայ գրող և հոգևորական Աբրահամ Կրետացին դաշնադրեց իր հայրենակիցներին իրանական հզոր բանակի հետ։ Սրա արդյունքը հաղթանակն էր օսմանյան զավթիչների դեմ Կարսում։ Այսօր Իրանն ունի հզոր առաջնորդներ, որ պատրաստ են պատժել զավթիչներին։ Եթե Հայաստանում նոր աբրահամներ առաջ գան, այդ գործը կհեշտանա։ Մենք սպասում ենք»։

• Խոսքն Աբրահամ Կրետացի կաթողիկոսի, Արցախի (Խամսայի) մելիքությունների և Նադիր շահի ունեցած հակաթուրքական դաշինքի և 1745 թ․ օգոստոսին Կարսի ճակատամարտի մասին է։

• Ներկայումս Իրանից, որոշ չափով՝ նաև Ռուսաստանից եկող այսօրինակ ազդակները պարզորոշ ցույց են տալիս, որ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների «Հայաստանը դաշնակիցներ չունի», «ով էլ գա, բան չի փոխվելու, մենակ ենք» քարոզը ոչ մի կապ չունի իրակա՛ն Հայաստանի հետ։ Այո՛, իրենց ստեղծած թուրքակա՛ն Հայաստանը չի կարող Թուրքիայից զատ այլ գործակիցներ ունենալ, բայց իրակա՛ն, այն է՝ սեփական հակաթուրքական շահը պաշտպանող Հայաստանը կարող է ունենալ նույնիսկ մեկից ավելի դաշնակիցներ։

• Պատմականորեն Հայաստանի պետականության և ժողովրդագրության բարելավումը հենց այդպես էլ տեղի է ունեցել, երբ տարածաշրջանում եղել է հակաթուրքական ուժ և Հայաստանը դաշնակցել է այդ ուժի հետ՝ Նադիր շահից, մինչև ցարի կողմից Հայկական մարզի ստեղծում, 1946-1948 թթ․ Խորհրդային Հայաստանից Ստալինի կողմից ադրբեջանցիների խաղաղ վտարումից ու սփյուռքահայերի հայրենադարձությունից մինչև 1992 թ․ մարշալ Շապոշնիկովի հայտարարություն, որով կանխվեց դեպի Հայաստան Թուրքիայի ներխուժումը, ինչի շնորհիվ կարողացանք ազատագրել Արցախը…

• Ի վերջո պատահական չէ, որ միայն ներկա Հայաստանի տարածքում հնարավոր դարձավ հայկական պետություն ստեղծել․ որովհետև պատմականորեն Հայաստանի այս հատվածն ընդգրկված էր հակաթուրքական շահեր ունեցող կայսրությունների տիրույթում, ինչի շնորհիվ հայության հանդեպ քաղաքականությունը եղել է մեղմ կամ լրիվ բարիդրացիական։

• Այնպես որ, ընկերնե՛ր, հայկակա՛ն Հայաստանն ունի՛ և ունենալո՛ւ է դաշնակիցներ։ Այդպիսի Հայաստանը միշտ ստեղծել է «ավելացված արժեք» տարածաշրջանային քաղաքականության մեջ, իսկ թուրքական Հայաստանը չի կարող այդպիսի արժեք ունենալ, այն ընդամենը դառնալու է Թուրքիայի մաս, ուստի՝ ոչ մի դաշնակից էլ չի կարող ունենալ։ Այս տարին պետք է լինի հայկակա՛ն Հայաստանի վերազարթոնքի տարի։

• Լուսանկարում Շուշիի ազատագրման 5-ամյակին նվիրված խաչքարն է՝ կանգնեցված Վայքի ժողովրդի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее