▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմից հնչող հայտարարությունները նման են կապիտուլյացիայի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները՝ փոխզիջման վերաբերյալ, նման են կապիտուլյացիայի:

Իսկ երբ սա համադրում ենք 80-ականների զենքի եւ կործանիչ, տրանսպորտային ավիացիայի բացակայության հետ, այդ ամենը նմանվում է դավաճանության կուլմինացիայի:

Հայաստանի քաղաքական «էլիտան» ամեն ինչ անում է պետականություն ունենալու եւ պետականությունը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը կոտրելու համար:

Բայց մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի!»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее