▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում

Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկություններն այդպես էլ հանրությանը հասանելի չեն դառնում:

 

 

 

«Հետք»-ն է գրում այս մասին ու նշում է, ոև փորձելու է ներկայացնել, թե ովքեր են Հայաստանի ընդերքի հաշվին հարստացողները` հանքարդյունահանողները կամ նրանց հետևում կանգնած անձինք:

Առաջին  հրապարակմամբ կայքը անդրադարձել է   Հայաստանի ոսկու ամենամեծ` Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին: Նույն ընկերությունը շահագործում է նաև Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Հանրությանը միայն հայտնի է Հայաստանում գրանցված ընկերությունը՝ 23,6 մլրդ կանոնադրական կապիտալ ունեցող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որի թիկունքում անթիվ օֆշորային ընկերություններ են:

Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2011-2016թթ.-ին կատարվել է 159 մլն դոլարի ներդրում, իսկ 2017թ.-ին նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Մաթեմատիկական պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն իր երկու տարվա շահույթով բոլոր ներդրումները վաղուց հետ է բերել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее