▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն ԼՂ-ից»

«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա ՀՀ զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն ԼՂ շրջանը։

«Հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն», - ասել է նա:

Ալիևը նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է նաև Զանգեզուրի միջանցքի բացումը, որը նրա պարտավորությունների մեջ է և բխում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее