▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական տուֆը կթանկանա.«ՀԺ»

«Այս մասին հայտնում են մեր իրազեկ աղբյուրները։ Փոքր քարհանքերի սեփականատերերն իրար մեջ քննարկում են տուֆը թանկացնելու հարցը` չդիմանալով հարկային մարմինների ճնշմանը։ 

Ասում են, որ հարկայինի աշխատակիցները նույն կերպ են վարվում քարհանքերում օգտագործվող հաստոցները պահեստամասերով ապահովող առևտրականների հետ։ Վերջիններս իրենց հերթին թանկացրել են պահեստամասերի գինը, ինչը նույնպես որոշիչ գործոն է լինելու տուֆի հնարավոր թանկացման հարցում։


Երրորդ գործոնը, որ ստիպում է տուֆի հանքաքարի մշակմամբ զբաղվող ձեռնարկատերերին թանկացնել քարը, հոսանքի վերջին թանկացումն է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее