▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել Ադրբեջանից եկած այդ մեքենան ու կրակողին»

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Եթե այս գիշեր էլ այդ «անհայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի: ԱԱԾ-ն գուցե չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել: Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее