ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի խոսնակ Ջոն Փերեսը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև է ներկայացրել: AJR 35 բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1,5 մլն հայեր: Գրում է ermenihaber.am-ը:
Բանաձևի հեղինակները հիշեցնում են Հոլոքոսթի և Թուրքիայի մինչև օրս շարունակվող մերժողական քաղաքականության մասին:
«Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչել, նշանակում է էլ ավելի խորացնել փոքրաթիվ ողջ մնացածների վիշտը, նշանակում է պղծել զոհերի հիշատակը: Պետք է կոչ անել երկրների ղեկավարներին,որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որպեսզի նրանք հավանություն չտան պատմական փաստերի խեղաթյուրմանը»,- ասվում է բանաձևում:
2014 թվականի ապրիլի 20-26 Կալիֆորնիայում հայտարարված է «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»: