Ռուսաստանաբնակ հայուհի գեղասահորդ, 17-ամյա Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Փարիզում ունեցած փայլուն ելույթից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, նախկին մրցաշրջանում մարզուհին հաղթել է բոլոր հնարավոր մրցանակները՝ Գրան պրիի եզրափակիչը, այնուհետև Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:
Գրան պրիի եզրափակիչը կայանալու է Մարսելում:
Փարիզում տարած հաղթանակից հետո Մեդվեդևայի առջև կդրվի նոր նպատակ՝ պաշտպանել նախկինում ձեռք բերված բոլոր տիտղոսները: