«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ համացանցում սենսացիոն տեսանյութ է տարածել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը «Հայր մեր»-ն արտասանում է կիսատ-պոատ: Նշված տեսանյութը նկարահանվել է 2012 թվականի ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում: Եվ ահա աղոթող կաթողիկոսը չի արտասանում «Հայր մեր»-ի մի հատված` «որպես և մենք թողումք մերոց պարտապանաց»: Տարածված տեսանյութի վերաբերյալ երեկ հնչող կարծիքներից մեկն էլ այն էր, որ տեսանյութը մոնտաժված է, սակայն Մայր աթոռը ողջ օրը լռություն պահպանեց: Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին ուղղված «ՀԺ»-ի հեռախոսազանգերը անպատասխան են մնացել, իրենք ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկան: «Ի դեպ, «Հայր մեր»-ն իմանալ-չիմանալու թեման արդիական էր նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում: 15-ամյա վաղեմության հանրահայտ տեսանյութում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե ալբանացի է, արդարացնելու համար, թե ինչու ինքը չգիտի «Հայր մերը»: Ինչ վերաբերում է Կաթողիկոսին, ապա հոգևոր հովիվի համար «Հայր մերը» կիսատ արտասանելը, մեղմ ասած, խայտառակություն է»,- եզրափակել է թերթը: