«Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականին տված Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը, որում նա անդրադարձել էր նաեւ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ այդ հարցազրույցում ի թիվս շատ եւ շատ թեմաների, Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել էր նաեւ «Հարսնաքարի» դեպքերին, դրան հետեւած զարգացումներին եւ ասել էր. «Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես... Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման... դա ի՞նչ է... ո՞նց է կոչվում... բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն»:
Անդրադառնալով քաղաքացիական շարժումներին՝ պատգամավորը կարծիք էր հայտնել, որ ուղղորդված են եւ ասել էր. « Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը : Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության : Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լեւոն, բոլորը միավորվել են... Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել»: Հայրապետյանը նաեւ ասել էր, թե «Բարգավաճ Հայաստանի» եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «դաշինքի» հետեւում նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը:
Հայրապետյանը Ծառուկյանին վստահեցրել է, որ իր մասին ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍԵԼ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet