▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրապետյանն արձագանքել է դատավորի կողմից իրենց հասցեին հնչեցրած «երեկվա երեխաներ» արտահայտությանը

 

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, որի թեման՝ «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումներն» էին, անդրադարձ է կատարվել հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

 

 

 

 

 

 

 

 

 

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը քննարկման ժամանակ անդրադարձել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ նախկինում արած հայտարարություններին։

«Ազարյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում, առաջինը, եթե վարչապետը հրաժարական կտա։ Այդ հայտարարությունից չէր հասցրել ժամանակ անցնել, երբ իր տված հարցազրույցում նա նշեց, որ ԱԺ–ում երեկվա երեխաները պետք է քննեն այդ հարցը՝ նկատի ունենալով նաեւ ինձ։ Դատավորը կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ պատասխանել իրեն, բայց ես զերծ կմնամ այդ դաշտ տեղափոխվելուց։ Դա անարգանք է խորհրդարանաի նկատմամբ»,– ասել է Հայրապետյանը՝ նաև նշելով, որ Ազարյանը եւ մյուս դատավորները պետք է հիշեն դատավորի էթիկայի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее