▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքը կորցնում ենք.Ազատամարտիկ

«Տիրոջ իրավունքով պետք է վերաբերվեինք մեր երկրին: Ընդդիմություն-դիմություն խաղալով կորցնում ենք մեր հայրենիքը: Այն, ինչ տեսնում ենք՝ բոլորիս մեղավորության արդյունքն է: Բոլորը ընտանիք են պահում ու դրա մասին են մտածում: Ոստիկանին ասում ես՝ հայ աղջկան մի հարվածիր, ասում է դե հրաման եմ կատարում, ընտանիք եմ պահում: Նույնը դատավորը, մանկավարժը…

Ես շատ լավ գիտեմ, թե հիմա ինչ է կատարվում: Ահավոր ժամանակ ենք ապրում: Սթափվել է պետք: Մենք չպետք է ոչ ոքի մեղադրենք: Նույն թուրքերը ռուսն ու Վենետիկի հանձնաժողովն են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը՝ շարունակելով.

«Այսօր ես տեսնում եմ իսկապես գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, ով ստիպված դիմում է աշխարհի հայությանը: Մեզ տաղանդավոր ռազմական գործիչներ են պետք, ոչ թե այսօրվա գեներալների գլխաքանակը: Թուրքն օրեցօր լկտիանում է: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայությանը՝ վերադառնալ Հայրենիք, իսկ իշխանություններին՝ հարկ ու տուրք չսահմանել, որ մարդիկ գան, բիզնես սկսեն»:

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Կոմանդոսը նամակը էր գրել՝ ուղղված աշխարհասփյուռ հայազգի գեներալներին և ռազմական փորձագետներին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ը և ԼՂՀ-ը են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչեր, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին` հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին` հավաքվել Երևանում` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее