▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանի գործով միջադեպ` դատարանում

henaran.am-ի հաղորդմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատաքննությանը՝ դատարանը որպես վկա հարցաքննելու է ոստիկանության երկու ձգաբանների եւ դատաբժշկին:

Նման միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

Դատաբժշկի ցուցմունքի ժամանակ, երբ Սիրունյանը հարցեր էր ուղղում, տուժող Պարույր Հայրիկյանը խոսք խնդրեց: Երբ նա ցույց տալով Սիրունյանին՝ ակնարկեց «այս փաստաբանը», վերջինս հունից դուրս է եկել:

«Այս փաստաբանը ինչ, 42 մլն դրամի հայց եք ներկայացրել, պիտի հարցեր տամ, չէ, որ պարզեմ»,-ասել Սիրունյանը:

«Այո, կարող եմ ավելի շատ ներկայացնել, գտեք պատվիրատուին, ես նրա դեմ եմ ներկայացրել»,-ասել է  Հայրիկյանը:

«Այդպես գրեիք հայցադիմումում, որ հասկանայինք»,-նետել է փաստաբանը:

Հենց այդ պահին վեճին միջամտեցին դատարանում գտնվող Հայրիկյանի կողմնակիցները, կրքերը թեժացել են: 

Մանրամասները` տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее