Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար»,- նշեց նա։
Վանեցյանն ընդգծեց՝ գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։


