▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի դին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Ռազմիկ Պողոսյանը հայտնի ծաղկավաճառ Ռազմիկ պապն է, ով Երևանի Աբովյան փողոցում վարդեր էր վաճառում։

Ոստիկանությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, որ Ռազմիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее