▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է Շինդլերի` հազարից ավել կյանքեր փրկած նամակը

Tert.am-ը հղում անելով Daily Mail-ին տեղեկացնում է, որ Գերմանիայում հայտնաբերվել է հայտնի ձեռնարկատեր Օսկար Շինդլերի պատմական նշանակության նամակը, որի շնորհիվ հետագայում հազարից ավելի հրեաներ փրկվել են նացիստական ռեժիմի իրագործած Հոլոքոստից:

Մեկ էջանոց նամակի տակ դրված է Շինդլերի ստորագրությունը։ Այն ուղարկվել է լեհական Կրակով քաղաքում գտնվող գթասիրտ գերմանացու գործարանից, որտեղ նա աշխատանքի է վերցրել հազարից ավելի հրեաների, որոնք գտնվել են հարևանությամբ եղած համակենտրոնացման ճամբարում։

Նամակը գրվել է 1944թ. օգոստոսի 22-ին ՝ գերմաներենով։ Դրանում Շինդլերը խնդրում է թույլատրել իրեն զբաղվել զենքերի արտադրությամբ ու գործարանը տեղափոխել Չեխիա։ Արդյունքում կաշառքների ու անձնական կապերի շնորհիվ Շինդլերը ստացել է այդ թույլտվությունը՝ իր կողքին պահելով մահվան դատապարտված հրեաների մի մասին։

Հոլոքոստի գծով պատմաբան ու Շինդլերի կենսագիր Դևիդ Քրոուն գտնում է, որ եթե գերմանացին այս նամակը չգրեր ու հետագայում թույլտվություն չստանար, ապա հանրահայտ «Շինդլերի ցուցակը» ևս երբեք չէր լինի ու հազարից ավելի հրեաների կյանքն էլ չէր հաջողվի փրկել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, նաև որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն վերնագրով `«Շինդլերի ցուցակը» պատմական ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее