▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է ամենաօգտակար բանջարեղենը

Ամերիկացի դիետոլոգները հայտարարել են, թե պարզել են` որն է ամենաօգտակար  բանջարեղենը: «Ամենաօգտակար բանջարեղեն» տիտղոսին արժանացել է ծաղկակաղամբը. Դրանում պարունակվող վիտամիններն ու միկրոտարրերն անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար:

Այս բանջարեղենն օգտակար է նաև նրանով, որ շատ արագ է յուրացվում օրգանիզմի կողմից: Դիետոլոգների կարծիքով` ծաղկակաղամբի 50 գրամում պարունակվում է C վիտամինի օրվա անհրաժեշտ չափաբաժինը: Ծաղկակաղամբում պարունակվում է նաև մեծ քանակությամբ A վիտամին, որը մեծ նշանակություն ունի տեսողության և մաշկի համար: Կան նաև B խմբի վիտամիններ, որոնք ամրացնում են սրտանոթային և նյարդային համակարգերը: Ծաղկակաղամբը հարուստ է մագնիումով, երկաթով, ինչպես նաև հանքանյութերով, լիմոնաթթվով:

Մասնագետները խորհուրդ են տալիս ծաղկակաղամբն օգտագործել լյարդի, լեղապարկի, աղիքային հիվանդությունների, ինչպես նաև ճարպակալման դեպքում: Այս բանջարեղենը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի պարունակությունը, նշանակում է` նվազեցնում է սրտի նոպայի, ուղեղի և սրտի կաթվածի հավանականությունը:
Ծաղկակաղամբը շատ օգտակար է նաև երեխաների համար, քանի որ պարունակում է օգտակար բուսական սպիտակուցներ, որոնք կարևոր են աճող օրգանիզմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее