▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմական ֆակուլտետի պետ:

/filemanager/uploads/2019/08/week-2/artsrun._jpeg.jpg

Հիշեցնենք, որ օրերս նա գրել էր.

«Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее